Возможно, это изображение (1 человек)

В Санкт-Петербурге скончался Левон Адян. Писатель, публицист, автор множества произведений. В их числе и документация геноцида Армян Баку. 1990 годов. Соболезнуем.

Սանկտ-Պետերբուրգում մահացել է արձակագիր Լեւոն Ադյանը: Ծնվել է 1940թ.-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է ,,Գրական Ադրբեջան,, հանդեսում: Բռնատեղահանվել է: Լեւոն Ադյանը տասնյակ գրքերի հեղինակ է, որ տպագրվել են Երեւանում եւ Բաքվում: Վերջին վեպը՝ ,,Հեռացող եզերք,,-ը Բաքվի կյանքի, քնարական սիրո, կորստի եւ մորմոքուն ցավի համանվագ է: Լեւոն Ադյանը Սանկտ-Պետերբուրգի հայկական համայնքի գործուն դեմքերից էր, ամենօրյա կապ ուներ Արցախի հետ: Շատ ծանր տարավ քառասունչորսօրյա պատերազմի աղետը: Հիշատակն արդարոյ օրհնությամբ եղիցի: Ամեն:

Հ.Գ. Լրատվամիջոցներին խնդրում եմ հարգել Լեւոն Ադյան մտավորականի, գրողի եւ Հայրենիքի երդվյալ հավատավորի հիշատակը:

Վահրամ Աթանեսյան