Независимая газета!

Абовян.Новости Армении
editor@gazetavipp.am

Звоните нам  +37495650502,098650802

Это было

| |
Автор: Super User
Просмотров: 230
КРАТКО!: ОБЩЕСТВО ВЫСТАЕЛО… КРАТКО!Как мы писали мы не смогли пойти на выборы… Во - первых потому что приболели… А у нас дома, как в подвале - все время холодно…А во вторых знали общество и итоги выборов,…что ж поздравляем, хотя нельзя заранее,…Но это лишь простой комментарий... И будем надеяться на дальнейшее сотрудничество…Армения показала, что больше не примет безнравственность и антимораль? Поживем, увидим,…Хотя очень переживаем, что так называемые, олигархические вторые силы, станут детонатором общества,… Хотя вероятность их авторитета мала! У нас пока все!
ПОСЛЕСЛОВИЕ К ТЕМЕ…: Как нам удалось выяснить, в Арцахе повреждены некоторые линии интернета идет ремонт. Но нам так и не удалось, отправить СМС, через сайт президента, а также указанный на его странице в фейсбук мейл. me@arayikharutyunyan.am, письмо вернулось обратно с пометкой -не удалось отправить, или там проверяется на спам? Мы позвонили в Росстелеком, тех отдел обещал перезвонить, но пока ничего. А официальный сайт президента НКР, открывается с трудом. Однако мы еще пытаемся найти связь с Арутюняном через другие каналы и пресслужбу. Читайте нас, мы пишем о том, кто об этом не пишет.
СРОЧНОЕ ОБРАЩЕНИЕ!: СРОЧНОЕ ОБРАЩЕНИЕ!Выборы в НКР, не отменены! Впереди нас ждет много проблем и бед…Возможно эпидемия КВирируса, и в НК! Переложение ответственности за НКР, во внешней и во внутренней политики, вновь на неопытные власти РА и пр.! А потому с ново и с ново обращаюсь к Арцахцам, бойкотировать завтрашние выборы и устроить им низкую явку! Не идти на выборы, просто и все и таким образом спасти Арцах! Кстати как в НК, будут бороться с болезнью вируса, если в области всего одна больница… Неизвестно, сколько аппаратов искусственного дыхания и пр, а? Лететь в Ереван, но в Армении у самой пандемия, так куда хочется спросить? Да и вы поступили аморально, устроив полит шоу в дни беды в Армении, и не словом и не делом не поддержав родину, так как? А посему еще раз призываю мой народ, не идти на выборы 14 апреля! Что б самим не заразится, не заражать других и что б во имя арцаха! Ибо, Позже вы поймете, что такое во имя Арцаха!
Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

КАК ЭТО БЫЛО. ДОЙНОЕ ЛИЦО СТЕПЫ САФАРЯНА ИЛИ ЭТО НЕ ОН?

Այսօր մեր թերթի հյուրն էր Անվտանգության և միջազգային հարաբերությունների հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար  քաղաքագետ, ՀՀ ԱԺ պատգամավորի թեքնածու Ստյոպա Սաֆարյանը:

 1.Պարոն Սաֆարյան, դուք առաջին անգամն եք հարցազրույց տալիս մեր թերթին, մի փոքր պատմեք խնդրում եմ Ձեր մասին: Իհարկե, Ձեզ շատերը գիտեն և որոշ տեղեկություններ կան, ամեն դեպքում ինքներդ ձեր մասին, խնդրում եմ...

Այո, իրականում առաջին անգամ եմ հարցազրույց տալիս ձեր թերթին, ինչի հնարավորությունն ընձեռելու համար շնորհակալ եմ Ձեզ: Հուսով եմ, ան շարունակական կլինի և ձեր միջոցով նորանոր մարդկանց ու նոր լսարանի կճանաչեմ, նրանք էլ ինձ, ու այդ զրույցը ձեր միջոցով, սիրելի Գալինա, երկուստեք օգտակար ու հետաքրքիր կլինի:

2. Փոխադարձաբար, հուսով եմ...  Իսկ Ստեփան Սաֆարյանը այժմ անկուսակցակա՞ն է: Եթե այո, ուրեմն հարց. ՙԻնչ՞ու լքեցիք Ժառանգությունը՚:

Այժմ անկուսակցական եմ: Որքան էլ կանգնած եմ եղել Ժառանգություն կուսակցության ակունքներում և նրանց օգնել եմ կուսակցության կայացման գործում որպես փորձագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, այնուամենայնիվ ես այդ կուսակցությանը անդամագրվեցի 2007թ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ակնհայտ էր, որ ես նրանց ներկայացնում եմ թե հայոց խորհրդարանում, թե ընտրողների առջև, թե նաև միջազգային կառույցներում: Ժառանգությունից սկսեցի հեռանալ 2014-ի սկզբից, երբ դար նախորդ տարեվերջին վարչությունը որդեգրեց այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության միանգամայն այլ՝ նոր սկզբունք, որը նախկինում չկար. Այն է՝ համագործակցել գաղափարական ու ծրագրային հարցերում սկզբունքային առումներով անգամ քաղաքական ուժերի հետ՝ հանուն մեկ նպատակի իշխանափոխության նպատակի: Ես ոչ թե դեմ էի այդ նպատակին, քավ լիցի, այլ որ չեմ հավատում, որ դա հնարավոր է: Այդպիսի միությունները ի սկզբանե տապալվելու մեծ ռիսկեր ունեն, ու հաջորդած զարգացումները դրա ապացույցներն էին: Սկզբնական շրջանում Ժառանգությունից իմ բավական  մեղմ հեռացումը սկզբում չէի դիտարկում որպես հրաժեշտ: Մտածում էի, որ մեկ անգամ այդ բանաձևով տապալվելուց հետո կուսակցությունը կվերադառնա իր նախկին գծին, որը արդյունավետ է եղել, մեզ հանրային մեծ համակրանք ու աջակցութուն է բերել և ի վերջո՝ նաև արդյունք: Սակայն աստիճանաբար համոզվեցի, որ այդ նոր գիծը խորանում է, և վերադարձի տեղ ու ձև չկա: Ինձանից հետո իմ ընկերներ Անահիտ Բախշյանը, իսկ վերջերս էլ Զարուհի Փոստանջյանը բախվեցին դրա հետ: Այնպես որ ես իմ նախկին գործընկերներին հաջողություն եմ մաղթում, բայց ես շարժվելու եմ այն քաղաքական գծով, որը իմն է: 

3.Այսի՞նքն Դուք առաջադրվում  եք Ազատ դեմոկրատական կուսակցության կողմից:

Ցավոք, մեզանից հետո այդ ամբողջը շարունակող չեղավ: Ու նաև դա պատճառ դարձավ, որ ես, իմ գործընկերներ Անահիտ Բախշյանը, Գագիկ Բաղդասարյանը, որոշեցինք կրկին վերադառնալ քաղքականություն, առաջին հերթին այդ կիսատ մնացածը շարունակելու համար: Նրա համար, որ Ալիևին չհաջողվի միջազգային կազմակերպություններից բանաձևեր ու ձևակերպումներ կորզի, որոնցից ամեն մի դեպքից հետո նա անխտիր անպատիժ կրակել ու սպանել է մեր զինվորի վրա: Վերադառնում ենք նաև դա թույլ չտալու համար, որովհետև մենք ապացուցել ենք ու գիտենք, որ դա կարող ենք կանխել, ինչպես վերը թվարկված օրինակներն էին: Մենք մասնակցելու են Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով, որի քաղաքական գիծը մեզ 2011-ից ծանոթ է: Մենք առաջադրվել ենք ոչ միայն համամասնական ցուցակով, այլ նաև ռեյտինգային ցուցակներով՝ ես Երևանի թիվ 1 ընտրատարածքում (Նոր-Նորք, Ավան և Քանաքեռ Զեյթուն), Գագիկ Բաղդասարյանը՝ թիվ 3 ընտրատարածքում  (Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն), Անահիտ Բախշյանը՝ թիվ 3 ընտրատարածքում  (Մալաթիա և Շենգավիթ), Աշոտ Եղիազարյանը Կոտայքի մարզում և այսպես շարունակ: Բավական ներկայանալի թիմ է ձևավորվել, որի համար չենք ամաչի հաստատ: Իսկ ընտրվելու դեպքում՝ միայն օգուտ կբերենք երկրին ու մեր հասարակությանը մեր ծրագրերն իրականցնելով ու մեր կարողությունները ի սպաս դնելով:  

4.Ամեն դեպքում ո՞րն է Ձեր հիմնական գործունեությունը, աշխատանքը:

Ես մեծ քաղաքականություն մտնելուց առաջ զբաղվել եմ փորձագիտական, գիտական, մանկավարժական գործունեությամբ, իսկ վաղ 2000-ականներից նաև Հայաստանի առաջին քաղաքացիական շարժումներում: 5 տարի խորհրդարանական գործունեության ընթացքում իմ գործընկերների հետ միասին լավագույնս եմ ծառայել իմ հասարակությանն ու երկրին: Հպարտանալու հիմքեր ու առիթ իսկապես ունեմ: Թերևս եղել եմ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության առաջամարտիկը և տարբեր միջազգային խորհրդարանական կազմակերպություններում կանխել եմ ընդդեմ մեր ու Արցախի շահերի շատ բանաձևերի ընդունում: Այդպիսի երկու հաջողված դեպք եղել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում: Իմ ընկերների հետ միասին անգամ տապալել ենք Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի առաջին՝ հիմնադիր նիստում ափոփիչ փաստաթղթի ընդունումը միայն այն բանի պատճառով, որ Արցախի դեմ ձևակերպումներ կային: Հայաստանի ու Արցախի համար փառահեղ, աննախադեպ զեկույցներով ու բանաձևերով եմ վերադարձել Հայաստան անգամ այնպիսի վեհաժողովներից հետո, որոնք տեղի են ունեցել Բաքվում: Հիշում եմ, թե ինչպես 180 աստիճանով շրջեցի իմ հանձնաժողովի զեկույցը, որը նածնական տեսքով պահանջում էր փակել Հայաստանի ատոմակայանը, իսկ վերջնական տեսքով այն կոչ էր անում ողջունել մեր ատոմակայանի անվտանգ շահագործումը, ընդհուպ դատապարտում էր Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ու Թուրքիայի փակ սահմանների քաղաքականությունը: Ադրբեջանում իշխանությունները շոկի մեջ էին…. Եւ այսպես շարունակ: Մեր գործունեության ընթացքում ոչ մի խորհրդարանական վեհաժողովում Արցախի դեմ կամ նրա համար վտանագավոր բանաձև կամ զեկույց չի ընդունվել… Ինչպես չհպարտանանք սրանով… Ներքին կյանքում մենք Հայաստանի քաղաքական շարժումների, հասարակական կազմակերպությունների թիվ մեկ գործընկերն էինք, հասարակության խոցելի , հալածվող խավերի, խմբերի ու անհատների պաշտպանն էինք, մենք խորհրադարան էինք բերել հանրային քաղաքականությունն ու այն ամուր կապել իշխանության համար մղվող պայքարին: Թվարկելու շատ բան կա… Հպարտանալու՝ նույնպես:

 

5.Դուք սովորել եք Ամն-ում, և նշանակում է, որ տիրապետում եք օտար լեզուների... Որո՞նք են այդ լեզուները:

Ես սովորել եմ ոչ թե ԱՄՆ-ում, այլ իմ չորրոդ բարձրագույն կրթությունը ստացել եմ Միացյալ Թագավարության Յորքի համալսարանում՝ քաղաքագիտություն, կոնֆլիկտների կարգավորում ու հետկոնֆլիկտային հասարակությունների վերականգնում մասնագիտությամբ: Դա անպատկերացնելի շրջան էր իմ կյանքում, որից թե ես շահեցի անձնապես, թե իմ երկիրը: Հայաստանում իմ երեք բարձրագույն կրթությունների հետ չեմ համեմատի, ցավոք…. Մեզ դասախոսում էին աշխարհի լավագույն դասախոսները, մեծ գիտնականներ, նախկին ու ներկա հայտնի դիվանագետներ, սովերեցնում աշխարհի բոլոր հակամարտությունների պատմությունը, դինամիկան, մանրունքներ, որոնք էական են: Երբ դրանից հետո վերադարձա   ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողով, գիտելիքներս այնքան շատ էին, որ աշխարհի մի տարածաշրջան չկար, որի հակամարտությունների վերաբերյալ ես խոր գիտելիքներ չունենամ ու պրոֆեսիոնալ կարծիք էի հայտնում: Այդ կերպ մեր երկրի համար շատ բարեկամներ էի ձեռք բերում, որոնք էլ պահը գալիս էր և փոխհատուցում էին՝ մեր խնդիրների վերաբերյալ ցանկալի կարծիք ու տեսակետ հայտնելով: Պետք չէ կաշառել, պետք է մարդկանց հարգանքն ու սիրտը շահել ու նրանք առանց որևէ բանի կփոխադարձեն, երբ քեզ ու քո երկրին պետք է: Եւ հենց իմ այդ թաքնված ռեսուրսներն էին օգնում ինձ կանխել կամ տապալել Արցախի կամ մեր երկրի համար անցանկալի զարգացում կամ բանաձև: Այնպես որ, իմ այդ կրթության, պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում մեր երկիրն ի դեմս իր պատգամավորական կորպուսի շահեկանորեն տարբերվում էր: Այո, դրան նաև գումարվում էին օտար լեզուների իմացությունը՝ անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին տիրապետում եմ ազատորեն, իսկ գերմաներեն կարող եմ կարդալ, թորագմանել, հասկանալ, հաճախ, իհարկե բառարանի օգնությամբ: Բայց թվարկածս լեզուների իմացությունը միանգամայն բավարար էին հաղորդակցվելու, տեքստեր գրելու համար:   

6.Ձեր տեսիլքը Հայաստանի մոտ ապագայի վերաբերյալ, ո՞րն է այն, հավատում եք Դուք դրան:
Ես հավատում եմ, որ Հայաստանը լավ ապագա է ունենալու և դրա ներուժն ունի: Մենք իհարկե շատ սխալներ ենք թույլ տալիս ու ամեն անգամ մեզանից հեռացնում ենք այդ հեռանկարը: Ես, ինչպես բոլորս, ուզում եմ ունենալ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն, որտեղ խեղճեր ու հալածվածներ չկան, արտոնյալներ ու ստորադասներ չկան, ֆեոդալներ ու ստրուկներ չկան, որտեղ մարդը կոռուպցիայի, անիրավության, անարդարության զոհ չէ, որտեղ նրա կամքի ու ազատությունների վրա բռնացող չկա, որտեղ յուրաքնչյուրն ունի իր ինքնադրսևորվելու հնարավորությունը, իսկ երկիրը անկախ է, ինքնիշխան, որևէ մեկի վասալը չէ, ու աշխարհի հետ հարաբերվում է փոխշահավետության սկզբունքով: Այո, դա եվրոպական մոդելի պետություն է, որին եվրոպական երկրները ացել են մեծ արյունահեղությունների ու մեծ տրանսֆորմացիաների միջոցով: Այժմ աշխարհն այնպիսին է, որ մեծ փոփոխությունների կարելի է հասնել կարճ ժամանակում, առանց նույն սխալները թույլ տալու, առանց շատ սայթաքելու: Ես հավատում եմ, որ այդպիսի երկիր կոռւցելու ենք բոլորով՝ համերաշխ, խաղաղ, հանդործող ու բարեկեցիկ հասարակությամբ: Մենք դա կարող ենք ու մենք դրան արժանի ենք:

7.Ի՞նչ կցանկանաք մեր ընթերցողին և ընդհանրապես Հայաստանի բնակչությանը:

Մեր երկրին ու մեր համաքաղաքացիներին մաղթում եմ իմաստնություն, որ ճիշտ գնահատեն իրավիճակը, մարդկանց: հորդորում եմ՝ չհուսահատվել: Մենք շատ դժվարություններ ու դժվար ժամանակներ տեսած, բայց դիմակայած ու հաղթանակած տեսակ են, ժողովուրդ ենք: Մենք շատ լավ որակներ ունենք, որոնք թելադրող են դառնում, երբ իրավիճակի գործոնները ճիշտ են տրված: Մենք այդ ժամանակներում դառնում ենք աշխարհի ամենաչքնաղ, ամենախիզախ, ամենարարարող ազգն ու ժողովուրդը: Մենք մեր պոտենցիալը գիտենք, այն կարողանում ենք փայլուն իրականացնել տարբեր երկրներում: Մնում է, որ մեր երկիրն էլ այնպիսին դարձնենք, որտեղ Հայկական երազանքը միանգամայն իրական լինի: Մենք դա իսկապես կարող ենք:

8.Իսկ մեր թերթին ի՞նչ կցանկանաք:

Ձեր հյուրընկալ թերթին կմաղթեմ, որ ձեր թերթն էլ իր բարձր առաքելությունը կատարի մարդկանց իրազեկելու, օգնելու հարցում: Ի վերջո՝ բոլորիս պարտականությունն է օգնել մեր հասրակությանը՝ մեկը տեղեկատվությամբ, մյուսս մեր մասնագիտական գործունեությամբ:

                                                                                                                                                           

9.Գիտեք, մենք չենք սիրում ծեծված թեմաներ և հարցեր, որոնք երևի Ձեզ բոլորը տվել են, և դրա համար մի փոքր, եթե կարելի է Ձեր անձնականից: Այս կյանքում ի՞նչ է սիրում և ի՞նչ չի սիրում քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, ամբողջությամբ, իհարկե:

Սիրում եմ իմ տունը, իմ ընտանիքը, իմ հայերնի Տավուշի մարզն ու հայրենի գյուղը՝ Ոսկևանը, որտեղ մեծացել եմ: Սիրում եմ իմ արմատները: Պաշտում եմ իմ երկիրը: Սիրում եմ կարդալ, շփվել մարդկանց հետ, ճանապարհորդել ու շատ նոր մշակույթներ ու աշխարհներ հայտնագործել: Սիրում եմ վերլուծական աշխատանքը՝ որը կրկին գուշակելու, կռահելու, հասկանալու, հայտնագործելու մասին է: Սիրում եմ մարդկանց:

10.Ձեր կյանքի հավատամքը:

Աղջկաս հաճախ եմ հորդորում երբեք չասել՝ ես չեմ կարող: Մարդն ամեն ինչ կարող է: Ես ամեն ինչ կարող եմ: Մնում է միայն ցանկանալ ու նպատակ դնել: Իզուր չէ, որ ասում են՝ հաղթանակ առաջին հերթին ծնվում է մտքում: Ես երազկոտ եմ, չնայած այս տարիքին: Այո, ես մեծ երազ ունեմ, ու ես շարժվելու եմ դեպի այն, մինչև չիրականանա:

11.Ձեր սեղանի գիրքը:

Դա մեկ գիրք չէ: Մասնագիտական առումով շատ գրքեր կան, որոնք չեն իջնում իմ սեղանից: Գեղարվեստական գրքեր նույնպես կան, որոնք ինձ համար կրկին սեղանի գիրք են: Իսկ պատանեկան տարիքից իմ սեղան վրա է Գրիգոր Նարեկացի  Մատյան Ողբերգությանը:

12.Դու՞ք երջանիկ մարդ եք:

Ես առանց մեկ վայրկյան իսկ մտածելու կասեմ՝ այո, ես երջանիկ մարդ եմ: Երջանիկ եմ՝ շրջապատված իմ ընտանիքով ու իմ սիրելիներով, իմ հարազատներով ու ընկերներով, իմ հասարակությամբ, որի շատ անդամներ գնահատել ու գնահատում են իմ գործունեությունը, և վերջապես երջանիկ եմ, քանի որ զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով:

Շնորհակալություն, Գալինա Հայրապետովա:

Նմանապես՝ շնորհակալ եմ:

10 ‎марта ‎2017 ‎г.

http://www.gazetavipp.am/index.php/2-uncategorised/643-azerbajdzhanskaya-drama-ne-te-tak-eti-ili-ne-ta-kak-eta-eta

 

Comments:

Copyright © 2024, VIP-персона!. All Rights Reserved.

Design by: DiabloDesign.eu