Независимая газета!

Абовян.Новости Армении
editor@gazetavipp.am

Звоните нам  +37495650502,098650802

ՀԱՅԵՐԵՆ

| |
Автор: Super User
Просмотров: 804
КРАТКО!: ОБЩЕСТВО ВЫСТАЕЛО… КРАТКО!Как мы писали мы не смогли пойти на выборы… Во - первых потому что приболели… А у нас дома, как в подвале - все время холодно…А во вторых знали общество и итоги выборов,…что ж поздравляем, хотя нельзя заранее,…Но это лишь простой комментарий... И будем надеяться на дальнейшее сотрудничество…Армения показала, что больше не примет безнравственность и антимораль? Поживем, увидим,…Хотя очень переживаем, что так называемые, олигархические вторые силы, станут детонатором общества,… Хотя вероятность их авторитета мала! У нас пока все!
ПОСЛЕСЛОВИЕ К ТЕМЕ…: Как нам удалось выяснить, в Арцахе повреждены некоторые линии интернета идет ремонт. Но нам так и не удалось, отправить СМС, через сайт президента, а также указанный на его странице в фейсбук мейл. me@arayikharutyunyan.am, письмо вернулось обратно с пометкой -не удалось отправить, или там проверяется на спам? Мы позвонили в Росстелеком, тех отдел обещал перезвонить, но пока ничего. А официальный сайт президента НКР, открывается с трудом. Однако мы еще пытаемся найти связь с Арутюняном через другие каналы и пресслужбу. Читайте нас, мы пишем о том, кто об этом не пишет.
СРОЧНОЕ ОБРАЩЕНИЕ!: СРОЧНОЕ ОБРАЩЕНИЕ!Выборы в НКР, не отменены! Впереди нас ждет много проблем и бед…Возможно эпидемия КВирируса, и в НК! Переложение ответственности за НКР, во внешней и во внутренней политики, вновь на неопытные власти РА и пр.! А потому с ново и с ново обращаюсь к Арцахцам, бойкотировать завтрашние выборы и устроить им низкую явку! Не идти на выборы, просто и все и таким образом спасти Арцах! Кстати как в НК, будут бороться с болезнью вируса, если в области всего одна больница… Неизвестно, сколько аппаратов искусственного дыхания и пр, а? Лететь в Ереван, но в Армении у самой пандемия, так куда хочется спросить? Да и вы поступили аморально, устроив полит шоу в дни беды в Армении, и не словом и не делом не поддержав родину, так как? А посему еще раз призываю мой народ, не идти на выборы 14 апреля! Что б самим не заразится, не заражать других и что б во имя арцаха! Ибо, Позже вы поймете, что такое во имя Арцаха!
Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Нет описания фото.

 Пост Сюзи Григорян 11 августа сего года  на Фейсбук.

ԴԱԺԱՆ Ի Ր Ա Կ Ա Ն Ո Ւ Թ Ա Մ Բ ԹԱՂՈՒՄ

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ աշխարհում մեծ հռչակ վայելած, երկրագնդի բոլոր ազգերի ու ժողովուրդների կողմից հարգված և գնահատված 6000-ամյա Ամոթը: Այ´ո, Ամոթը մեռավ: Այն Ամոթը, որն ամենուր էր` տանը, դրսում, փողոցում, կինոյում: Ամոթն այնքան պատիվ ուներ, որ փոխադրականում նրա խաթեր ամեն մեկը մյուսին կզիջեր իր տեղը, անգամ եթե այդ ճանապարհը պիտի 8 ժամ տևեր: Ամոթը հոգեհարազատ էր բոլորին, բոլորն ունեին: Եթե հանկարծ գտնվեր մարդ, որն ամոթ չունենար, կքարկոծեին, կդատապարտեին, կստիպեին, որ ունենար: «Անամոթ» բառը համարյա թե´ չէր օգտագործվում, որովհետև ամոթ ունեին բոլորը` թե´ մեծ, թե փոքր: Ամոթից ազդվել ու զգաստացել են թագավորներ, փարավոններ, նախարարներ, դատավորներ: Ամոթը մեծ էր ու վսեմ, նա չափանիշ էր, կարգ ու կանոն էր, արդարություն ու մաքրություն էր` ամեն տեղ և ամեն ժամանակ: Այնքան դրական բան, որ արել է Ամոթը, մարդկային ուրիշ ոչ մի հատկություն չի արել: Իսկ հիմա Ամոթը մեռել է: Բայց ասեմ ձեզ, Ամոթը տարիքից չէր, որ մահացավ, նա դեռ երկար կապրեր. նրան ուղղակի կամաց-կամաց, սերնդե-սերունդ մոռացան: Նրա կարիքը չէր զգացվում: Երիտասարդությունը, արվեստը, նորաձևությունը, զվարճանքն ու խրախճանքը, ցոփ ու ցինիկ կյանքն այնպիսի «արդարացնող» փաստարկներ բերեցին, իբր թե Ամոթը տարիքն առել է, երբեմն զառանցում է, և ժամանակն է նրա «պատվավոր» հանգստի: Եղան երկրներ, որ 24 ժամ տվեցին Ամոթին` լքելու իրենց տարածքը: Վերջին տարիներին Ամոթը չէր մասնակցում ո´չ մի միջոցառման, չկար ո´չ հարցազրույցներում, ո´չ ուսումնական հաստատություններում, մինչև անգամ` հնդկական ֆիլմերում: Վերջերս, երբ նորաձևությունը ներկեց կարճ շրջազգեստներ, Ամոթը միկրոինֆարկտ տարավ: Ամոթը վերջին տարիներին հաճախ տարաձայնություններ էր ունենում արվեստագետների և իշխանական ներկայացուցիչների հետ: Իրեն իրավունք էր վերապահում արգելելու մարմնավաճառությունը, մանկապղծությունը և իշխանական վերին էշելոններում միասեռականների գոյությունը: Իշխանությունը նրան զրկեց կարծիք հայտնելու, հանրային հեռուստաընկերությամբ ելույթ ունենալու, հասարակական վայրերում երևալու իրավունքից (նրան քանի˜ տարի ո՞վ է տեսել որ): Մի խոսքով` համարվեց ձայնազուրկ, ինչն էլ գլխավոր պատճառը դարձավ նրա մահվան: Նա էությամբ զիջող չէր, հարմարվող չէր, նույն Ամոթն էր, ինչ հազարամյակներ առաջ` անկոտրում ու իր ասածի: Թաղման արարողությունը պատշաճ, և´ կարգուկանոնով, և´ «անվերադարձ» կազմակերպելու համար բարձրաստիճան պաշտոնյաներից ձևավորվեց մի խումբ, որը ղեկավարելու էր հանրապետությունում նշանավոր դեմք, պետական և հասարակական շքանշանների ու պատվոգրերի դափնեկիր` պարոն Նագլին, իսկ նրան օգնելու էր պարոն Քցողը: Եկան, հավաքվեցին պարոններ` Քծնողն ու Լոպազը, Հպարտն ու Որկրամոլը, էշն ու Տավարը... Մինչև որ դահլիճում տեղ չմնաց Խոնարհին ու Պարկեշտին, որոնք արյունակիցներ էին հանգուցյալին և վերջին ամիսներին նրա կողքին էին: Առաջին շարքում տեղ էին զբաղեցրել Պոռնկությունն ու Միասեռականությունը, Նենգն ու Տափակությունը: Դագաղի մոտ պատվո պահակ էին կանգնել պարոնայք Խեղկատակն ու Պնդաճակատը: Ամբիոնին մոտեցավ Ամենաթողությունը: Արտերկրից ստացված բազմաթիվ ցավակցական հեռագրերն ընթերցելուց հետո, հայտարարեց. - Որոշվեց Ամոթին թաղել Կորեայի ձորում: Ճիշտ է, մեծ ցանկություն ունեինք նրան թաղել պանթեոնում, սակայն երեկ պարզվեց, որ պարոն Օլիգարխը իր և խնամիների` Ագահի և Ստորի համար այնքան տեղ է սեփականացրել, որ ցավոք սրտի Ամոթին տեղ չի մնացել: Սրա մասին հայտնեք նաև Խղճի հարազատներին, որովհետև մահամերձ է, և այսօր տեղեկացանք, որ Հույսի հետ պառկած է ծերանոցի միևնույն սենյակում: Մենք` սգո բոլոր հանդիսականներս, ի խորոց սրտի հայտնում ենք մեր ցավակցությունները Ամոթի հարազատներին, մտերիմներին, ազգականներին: Անվանապես ասեմ` Պարկեշտությանը, Շիկնանքին, Շնորհակալությանը և Ներողությանը, որոնք չգիտես ինչու, արդեն քանի տարի ծվարել են Կարմիր գրքում: Ամոթի «մեկընդմիշտ» թաղման արարողությունը տեղի կունենա վաղը ժամը 11-ին` առանց վեր ու վար անելու, առանց պտտեցնելու, առանց սգո երաժշտության: Եվ մի վերջին խնդրանք. որպեսզի Ամոթը գնա խառնվի իր հանգուցյալ նախնիներին, չեն նշվելու յոթ, քառասունք ու տարի, և նրա նկատմամբ չի կիրառվելու «Գնա մեռի, արի սիրեմ» ավանդական սկզբունքը: Հրավառությունը` երեկոյան 19:00-ին, Հանրապետության Հրապարակում: Հա, չմոռանամ ասել, որ այլևս էլ ոչ մի բան ամոթ չէ: Գեղամ ՂԱՐԻԲՅԱՆ

Copyright © 2026, VIP-персона!. All Rights Reserved.

Design by: DiabloDesign.eu