
НАШИ КОММЕНТАРИИ.СО СТРАНИЦ ФЕЙСБУК
Կուզեի, որ ՀՀ վարչապետը մի բան խորապես գիտակցեր։ Դեպքերը կարող են այնպես դասավորվել, որ ինքը ստիպված լինի պատասխանել ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան 44-օրյա պատերազմի ժամանակ իր արած-չարածի մասին ծանր հարցերին, այլև հետպատերազմական շրջանում իր արած-չարածի մասին դաժան ու անողոք հարցերին։ Հետպատերազմական ամեն մի օրը, յուրաքանչյուր խաղաղ կամ հարաբերականորեն խաղաղ օր մեզ համար ոսկու գին ունի, ուստի հարկ է վերջապես «ոտուգլխով» դուրս գալ անցյալից, «հանգիստ թողնել» անցյալն ու մխրճվել ապագայի մեջ՝ հաշվարկելով հետագա գոնե մեկ սկզբունքային ու ռազմավարական քայլ ու դրա շուրջ համախմբելով հանրությանը։ Որովհետև նրանք, ումից լուրջ վտանգ է բխում մեր երկրին ու ժողովրդին, հաշվարկում են շատ քայլեր առաջ և լիովին ապագայի մեջ են։ Այս պարագայում անցյալի մեջ լինելը հավասարազոր է կենդանության օրոք սեփական դամբանականի լավ ու վատ տարբերակների համար պայքարին։ Անցյալը կարելի է փրկել միայն ապագայով։
РУССКИЙ
Я хотел бы, чтобы премьер-министр РА кое-что глубоко осознавал. События могут быть устроены таким образом, что ему придется отвечать не только на сложные вопросы о том, что он сделал или не сделал во время 44-дневной войны, но и на жестокие и безжалостные вопросы о том, что он сделал или не сделал в послевоенный период. Каждый послевоенный день, каждый мирный или относительно мирный день имеет для нас цену золота, поэтому мы должны, наконец, выбраться из прошлого, «оставить» прошлое в покое и окунуться в будущее, просчитывая хотя бы еще один принципиальный и стратегический шаг и объединение вокруг него публики. Потому что те, кто представляет серьезную угрозу для нашей страны и народа, просчитывают на много шагов вперед, полностью в будущем. В этом случае пребывание в прошлом равносильно борьбе за хорошую и плохую версии собственной могилы при жизни. Прошлое может спасти только будущее.
*******
Արցախի արտգործնախարարը Հարավային Օսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին Ցխինվալում հանդիպել է Հարավային Օսիայի ԱԳ նախարարի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարարի հետ (հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ)։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, բարեկամական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցությանը, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր։ Ուզում եմ հստակեցնել։ Սա Դավիթ Բաբայանի արտաքին-քաղաքական նախընտրած ուղեգիծը չէ միայն, այլ Արցախի գործող իշխանությունների։ Արցախի իշխանություններն այս, մեղմ ասած, ոչ միանշանակ իրավիճակում աշխարհաքաղաքական միանշանակ ընտրություն են կատարել։ Կուզեի, որ սա խորապես ընկալի արցախյան հանրությունը և հետագայում ճարտասանական հարցեր չտա՝ թե բա ուր է քաղաքակիրթ Եվրոպան, կոլեկտիվ Արևմուտքը և այլն։ Այլևս առնվազն ազնիվ չէ նման հարցեր տալը։ Հարցեր պիտի ունենանք միայն ինքներս մեզ։
РУССКИЙ
В рамках рабочего визита в Южную Осетию глава МИД НКР 24 мая в Цхинвале встретился с министрами иностранных дел Южной Осетии, министрами иностранных дел Донецкой Народной Республики и министрами иностранных дел Луганской Народной Республики (ссылка в первый комментарий). Обсуждены вопросы двусторонних отношений, взаимодействия внешнеполитических ведомств дружественных республик, региональные и глобальные геополитические процессы. Я хочу уточнить. Это излюбленное внешнеполитическое направление не только Давида Бабаяна, но и нынешних властей Арцаха. В этой, мягко говоря, неоднозначной ситуации власти Арцаха сделали однозначный геополитический выбор. Хотелось бы, чтобы арцахское общество это глубоко поняло, не задавало в будущем риторических вопросов, где цивилизованная Европа, коллективный Запад и т.д.? По крайней мере, нечестно задавать такие вопросы. У нас должны быть вопросы только к себе.
Гегам Багдасадарян
Перевод русского с Гугл.





ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ